ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հավանայի ղեկավարության հետ՝ գործարք կնքելու համար:

Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփը Կուբայի տուժած տնտեսությանը սպառնացել է նավթային շրջափակմամբ։

«Կուբան փլուզվող երկիր է։ Դա եղել է վաղուց, բայց հիմա նրա կողքին չկա Վենեսուելա, որը կարող է աջակցել։

Այսպիսով՝ մենք խոսում ենք Կուբայի ամենաբարձրաստիճան անձանց հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը, բայց որևէ ակնարկ չի արել, թե ինչ կարող է ենթադրել նման գործարքը՝ գրում է France 24-ը:

ԱՄՆ նախագահի վարչակազմը ճնշում է գործադրում Ֆլորիդայից հարավ գտնվող կոմունիստական ​​​​կղզային պետության վրա հունվարի 3-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո, որի երկիրը Հավանայի մտերիմ դաշնակիցն էր և Կուբա նավթի արտահանման կարևոր աղբյուր։

Հինգշաբթի ԱՄՆ ​​նախագահը ստորագրել է հրաման, որով սպառնում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ։ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Մայամիում ծնված կուբացի էմիգրանտների որդին, չեն թաքցնում Հավանայում ռեժիմի փոփոխություն մտցնելու իրենց ցանկությունը՝ նշել է ֆրանսիական լրատվականը։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կիրակի հայտարարել է, որ իր վարչակազմը նախատեսում է մարդասիրական օգնություն ուղարկել Կուբա, այդ թվում ՝ «պարեն և այլ ապրանքներ», միաժամանակ շարունակել աշխատանքը կղզի՝ նավթի մատակարարումների հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ:  

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...