Վրաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի

Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։

Վրաստանի կառավարության տվյալնով՝ հատուկ ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնմանն ու երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

You may also like...