Կալասը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ բանակցություններ է վարել Ռեջեփ Էրդողանի հետ:

«Թուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է։

Հաճելի էր այսօր նախագահ Էրդողանի հետ զրուցել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հետագա ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների կարևորության մասին:

Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, Մերձավոր Արևելքի հակամարտությունները և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը: Թուրքիան զգալի ներդրում ունի ՆԱՏՕ-ի Արևելյան թևի պաշտպանության գործում»,- Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

You may also like...