Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով

ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակում է 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը:

Հունիսի 30-ի փակ նիստից հետո աշխատանքը շարունակվում է բաց ռեժիմով։

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին է սկսել գործի քննությունը։ Դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

You may also like...