Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը նշել է արեվմտյան երկրների հաջորդ քայլը «Ուկրաինայի ձախողումից հետո»

Արևմտյան երկրները չեն կարողացել փոխել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքը և, հետևաբար, կարող են փորձել ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Միութենական պետությունում:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նա նշել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները հսկայական միջոցներ են հատկացրել Կիևին համակողմանի աջակցության համար։

Բայց չնայած դրան՝ Ուկրաինան չկարողացավ իր օգտին փոխել իրավիճակը մարտի դաշտում։

«Ամբողջովին հնարավոր է կանխատեսել, որ արևմտյան տերությունների հիմնական ուշադրությունը կրկին կգտնվի Միութենական պետությունում իրավիճակի ապակայունացման վրա։

Մենք կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկում թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն»,- ասել է Շոյգուն։

You may also like...