Ակնկալում ենք ՀՀ-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետ Բարտ դե Վեվերինին:

«Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար:
Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Բելգիայի նախարարների նոր կաբինետի հարցով բանակցություններն ընթացել են մոտ 8 ամիս և ավարտվել հինգ կուսակցության կոալիցիայի մասին համաձայնագրով:

You may also like...