Ասիական զարգացման բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսության 2025 թվականի աճի կանխատեսումը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության աճ է կանխատեսում 5 %-ի, 2026 թվականին՝ 4,7 %-ի չափով:
Այս մասին «Ասիական զարգացման հեռանկարներ-2025» զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար Դոն Լամբերտը։
Глава миссии Азиатского банка развития в Армении Дон Ламберт на презентации доклада Перспективы азиатского развития 2025 (9 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2025
2024 թվականի սեպտեմբերին ԱԶԲ-ն կանխատեսում էր, որ 2025 թվականին աճը կկազմի 6 %. 2024 թվականին երկրի տնտեսական աճը կազմել է 5,9 %:
Տնտեսական աճի նվազումը Լամբերտը կապում է մասնավոր ձեռնարկությունների և պետության կողմից ներդրումների (այդ թվում` շինարարություն – խմբ.) կրճատման հետ։
Ակնկալվում է, որ ներքին պահանջարկը կդառնա աճի հիմնական շարժիչ ուժը, որն ապահովվում է պետական ենթակառուցվածքների ծախսերի գնահատված աճով:
Презентация доклада Перспективы азиатского развития 2025 (9 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2025
Ինչ վերաբերում է առաջարկին, ապա ակնկալվում է, որ ծառայությունները կդառնան աճի հիմնական շարժիչ ուժը՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ավելի քիչ աջակցությամբ:
Ընդ որում, ընթացիկ տարում ԱԶԲ-ն Հայաստանում միջին ամսական գնաճը կանխատեսում է 3 % (նախորդ կանխատեսումը՝ 2,5 %), 2026 թվականին՝ 2,8 %: 2024 թվականի արդյունքներով այն կազմել է 0,3 %։
Ինչ վերաբերում է Հայաստանից ռելոկանտների արտահոսքին և տնտեսության վրա այդ հանգամանքի ազդեցությանը, ապա, ըստ ԱԶԲ-ի, այն ևս քիչ է:
«Դա ունի երկու պատճառ. նախ՝ Հայաստանում կա 3 մլն բնակիչ, և դա փոքր թիվ է, բնակիչներից շատերը չեն աշխատում։ Բացի այդ, պատմականորեն մարդիկ հեռանում են Հայաստանից, սակայն սկսում են արտերկրից գումար փոխանցել Հանրապետություն», — ասել է Լամբերտը։
Դրա արդյունքում աճող տրանսֆերտները դրական են ազդում հանրապետության տնտեսության վրա։
Ըստ կանխատեսման` Հայաստանում տնտեսության ձևավորման վրա ազդում են տոկոսադրույքի բարձրացումը, պետական ներդրումները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակը:
Презентация доклада Перспективы азиатского развития 2025 (9 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2025
Լամբերտը նաև նշել է, որ որքան արագ խաղաղություն հաստատվի, այնքան ձեռներեցները վստահություն կունենան Հայաստանում իրականացվող ներդրումների հուսալիության հարցում: Այս առումով նա կարևորել է Հայաստանի իշխանության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Հայաստանում Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավարը վստահ է, որ դա կնպաստի տնտեսական ինտեգրմանը, ինչը կհանգեցնի կայուն աճի:
Глава миссии Азиатского банка развития в Армении Дон Ламберт на презентации доклада Перспективы азиатского развития 2025 (9 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2025

You may also like...