Լըկորնյուի կառավարությանը հաջողվել է հաղթահարել Ազգային ժողովում երկու անվստահության քվեները

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի կառավարությանը հաջողվել է հաղթահարել Ազգային ժողովում երկու անվստահության քվեները:

Կառավարությանն անվստահություն հայտնելու համար բանաձևեր էին ներկայացրել ծայրահեղ ձախ և ծայրահեղ աջ կուսակցությունները:

Լըկորնյուին հաջողվել է օրենսդիրների բավարար աջակցություն ստանալ այն բանից հետո, երբ նա խոստացել է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականը, երբ Ֆրանսիայում տեղի է ունենալու նախագահի ընտրություն:

Լըկորնյուն, որը վարչապետի պաշտոնում նշանակվելուց 26 օր անց հրաժարական էր տվել, օրերս վերանշանակվել է այդ պաշտոնում և հայտարարել նոր կառավարության կազմը:

You may also like...