Ստրասբուրգում Սրբուհի Գալյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Միասին քննարկեցինք կարևոր հարցեր.
- սահմանադրական բարեփոխումների ընթացքը.
- խաղաղության կարևորությունը և դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքը.
- ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը.
- ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:
Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»,- գրել է նախարարը:
