Կոչ է արվել առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՀՀ-ում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Նոյեմբերի 5-ից 7-ը, Բրազիլի Բելեմ քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Մոնակոյի ԱԳ նախարարի, Օմանի շրջակա միջավայրի գործակալության նախագահի, Քուվեյթի նավթի նախարարի, Սիերա Լեոնեի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի, Սենեգալի շրջակա միջավայրի և էկոլոգիական անցման նախարարի, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարի և ծրագրերի համակարգման հարցերով գլխավոր տնօրենի, Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենի, ինչպես նաև Բրազիլի բնիկ ժողովուրդների հարցերով նախարարի հետ:


Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի շրջանակներում նախատեսվող Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների (KMGBF) առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը, մասնավորապես կենսաբազմազանության կորստի դադարեցման և վերականգնման որոտում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման լավագույն միջոց։ Այս համատեսքստում կոչ է արվել առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրույցներում անդրադարձել է Ռիոյի երեք կոնվենցիաների՝ Կլիմայի փոփոխության, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի, միջև սիներգիայի ապահովման անհրաժեշտությանը գլոբալ բնապահպանական օրակարգի արդյունավետ իրագործման համար։
