Ճապոնիայի վարչապետը որոշել է խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ անցկացնել

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին որոշել է արձակել խորհրդարանի ստորին պալատը և փետրվարի 8-ին արտահերթ ընտրություններ է նշանակել:

Տակաիչին հայտարարել է, որ վտանգի տակ է դնում իր աշխատանքը և ձգտում է քաղաքացիների քվեարկությանը դնել հարցը՝ արդյոք ինքը պետք է մնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնում:

Խորհրդարանի ստորին պալատը կարձակվի հունվարի 23-ին՝ այս տարվա խորհրդարանական նստաշրջանի բացման օրը:

Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն այժմ շատ չնչին մեծամասնություն ունի Ներկայացուցիչների պալատում, իսկ վերին պալատում փոքրամասնություն է կազմում, հետևաբար օրենքներ ընդունելու համար ստիպված է համագործակցել ընդդիմադիր կուսակցությունների հետ:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...