Մարկ Քլեյթոնն ընդգծել է ՄԹ պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին
Արայիկ Հարությունյանը ողջունել է Մարկ Քլեյթոնի այցը Հայաստան և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ համագործակցությունը հետևողականորեն զարգանում է ու խորանում:
Մարկ Քլեյթոնն իր հերթին ընդգծել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և գործարար կապերի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր փուլ մտնելու կարևորությունը։

