Մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակ ճանապարհահատվածում գտնվող թունելի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 04-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում կդադարեցվի երթևեկությունը:

You may also like...