9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար

Կամավոր ատեստավորման արդյունքները ամբողջությամբ ամփոփված են. 9602 ուսուցիչ, որը մեր ուսուցչական կազմի շուրջ 31 տոկոսն է:

Մեր ամեն երրորդ ուսուցիչը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն:

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին:

«Սա իսկապես լավ դինամիկա ու առաջընթաց է: Մենք ոչ միայն կամավոր ատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում, օրինակ՝ տարակարգին դիմելու և տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է:

Այս քաղաքականությունները ունեն կոնկրետ արդյունք: Նախորդ տարի մեր դպրոցներ մտել են շուրջ 4000 նոր ուսուցիչներ, նրանց 80 տոկոսը մինչև 45 տարեկան մարդիկ են:

Մարդիկ են, ովքեր ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են Կառավարության քաղաքականությունը, տեսնում են, որ դրա շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի»,- նշեց նախարարը:

You may also like...