2018-ից մինչ օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է որոշ քաղաքական ուժերի կողմից հնչեցվող՝ 300 հազար աշխատատեղ ստեղծելու խոստումներին՝ ներկայացնելով վերջին տարիներին աշխատատեղերի թվի աճի վերաբերյալ տվյալներ:

«Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։

Մենք արդեն դա արել ենք և շարունակելու ենք անել։ 2025 թ. դեկտեմբերին մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ՝ 823.000։
2018 թ. մայիսին մենք ունեցել ենք 548.000 աշխատատեղ։ Հետևաբար հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»,- գրել է նախարարը։

You may also like...