Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե

Վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 7 անգամ աճել է:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք ողջունում ենք մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։

Ինչ վերաբերում է մեր տարանցիկ գործառույթին, մենք զգալի ներդրումներ ենք կատարում դրա զարգացման մեջ՝ ներառյալ ճանապարհային ենթակառուցվածքները, նավահանգիստները, օդանավակայանները և տարբեր տեսակի ենթակառուցվածքները։

Սա հիմնված է տարանցիկ ոլորտի շարունակական աճի դրական սպասումների վրա»,- նշել է Կոբախիձեն։

You may also like...