Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ստրասբուրգ
Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:
Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ:
Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ:

