Մահացել է ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան մասին:
Նա ծնվել է 1985թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:

2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008 թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2012-2019 թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014 եւ 2017թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում եւ մի շարք այլ մարզադպրոցներում:

2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

You may also like...