Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. Ավանեսյանի ուղերձը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է արել Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:
«Սիրելի´ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:
Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին` երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.
  • պարտաճանաչ վճարե´նք մեր հարկերը․
  • ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը․
  • չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ։
Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ. թող խաղաղ երկնքի տակ ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:
Փա՛ռք զինված ուժերին,
Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Երկու զինվորի հպարտ մամա»,- գրել է նա:

You may also like...