Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ

«Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում։ Հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի, բայց այն շատ հզոր է՝ ավելի մեծ, քան այն, որը մենք ունեինք Վենեսուելայի մոտ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ ամերիկյան պարբերականների վերլուծությունների՝ ԱՄՆ-ն մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանի իշխանությունները շարունակեն «սպանել» խաղաղ ցուցարարներին, ապա ԱՄՆ-ն կգնա օգնության։

You may also like...