Կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության. Միրզոյանը՝ ԵՄ առաքելության մասին

ԵՄ քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց ՀՀ-ում՝ մշտադիտարկելու իրավիճակը և կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Երբ համապատասխան որոշումը կայացվեց ԵՄ գործընկերների և անդամ պետությունների կողմից, մենք իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության:

Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը:

Միրզոյանը նշեց, որ ԵԽԽՎ նստաշրջանն իր համար ևս մեկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր կայացրել են այդ որոշումը:

«Իսկապես, այդ առաքելությունն զգալի դերակատարում ունեցավ և աջակցեց իրական կայունությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով:

Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ժամանակ է անցել, և հիմա ունենք խաղաղություն, և պետք է մտածենք, թե ինչպես կարող է այս առաքելությունը շարունակել աջակցել՝ մեր ներքին, միգուցե սահմանային կառավարման կարողությունները զարգացնելով»,- ասաց նա:

You may also like...