Թրամփը՝ Մինեսոտայում «ապաէսկալացիայի» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է «փոքր-ինչ նվազեցնել էսկալացիան» Մինեսոտա նահանգում երկրորդ դեպքից հետո, երբ ԱՄՆ քաղաքացին գնդակահարվել էր ICE ներգաղթի դաշնային ծառայության աշխատակիցների կողմից:
«Ի վերջո, դա սարսափելի էր։ Երկու դեպքն էլ սարսափելի էին»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը Մինեապոլիսի քաղաքապետին կոչ է արել չխոչընդոտել քաղաքի տարածքում ներգաղթի օրենքների կատարումը:
Քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հայտարարել է, որ Մինեապոլիսը չի հետևում և չի կիրառելու դաշնային ներգաղթի օրենքները: ԱՄՆ նախագահին վրդովեցրել է այն հանգամանքը, որ քաղաքապետն այդ հայտարարությունն արել է իր հետ հեռախոսազրույցից հետո, որը Թրամփի բնորոշմամբ՝ շատ լավ է անցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
