ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են Նախիջեվանի երկաթուղու նախագծի ուսումնասիրության շուրջ

Եվրոպական Միությունը և Ադրբեջանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ միասին համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ:

Ըստ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության՝ դա կարևոր ներդրում է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում՝ շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման համար:

Նշվում է, որ երկաթուղին ավելի լայն Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, որը նպատակ ունի կապելու Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ ապահովելով տարանցումը 15 օրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...