Սոցհարցում ենք անելու, ամենից շատ ձայն բերողը կլինի դաշինքի առաջնորդը. Ռոբերտ Քոչարյան
Եթե սոցհարցումը ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերողը, ուրեմն ես եմ, ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ՝ մեծ բեռից կազատվեի:
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք պրագմատիկ ճանապարհն ենք ընտրել, հարցում ենք անելու՝ սոցիոլոգիական հետազություն, ու այս արդյունքներով որոշելու ենք, թե ով է առաջնորդը:
Կտեսնենք, թե ինչպես կլինի, զուտ պայքարից փախնելը կհամարեմ դասալիքություն:
Համարում եմ, որ շատ բարենպաստ պայմաններ են խոշոր բլոկեր ձևավորելու:
Հիմա ընտրություններում հնարավորություն կա մասնակցելու 8-10 քաղաքական ուժի կամ դաշինքի, ու ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3 կամ առավելագույնը 4 խոշոր բլոկներով:
«Հայաստան» դաշինքը վերջնական լուծում ու որոշում դեռ չունի, հակված ենք գնալ նույն ֆորմատով:
Ես կցանկանայի, որ 3 կամ 4 այդպիսի բլոկ ունենանք, ունեմ ինֆորմացիա, որ իրար հետ բանակցում են՝ որոշ տեղ հաջող, որոշ տեղ ոչ:
Իմ տպավորությունն այնպիսին է, որ այս ընտրությունների ժամանակ պատկերն ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար:
«Հայաստան» դաշինքում նոր դեմքեր կընդգրկվեն: Որոշակի թարմացում լինելու է, ուղղակի պետք է դա անել, նոր մարդիկ են ընդգրկվելու ցուցակում»,- նշել է նա:
