Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիբանանի ԱԳ նախարարին

Հունվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջջիին:

Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։

Նախարար Ռաջջին հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ հայտնելով իր պատրաստակամությունը դեսպանության աշխատանքներին աջակցելու գործում:

Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, վերահաստատել հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում:

You may also like...