Ես անձամբ խնդրեցի Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա․ նա համաձայնեց․ Թրամփ

Ես անձամբ խնդրեցի Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Նա համաձայնեց դա անել, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ շարունակում է վստահ լինել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել։

«Մենք լուծել ենք ութ հակամարտություն, և կարծում ենք, որ շուտով կլուծենք ևս մեկը։ Սթիվ Ուիթքոֆը շատ ջանասիրաբար աշխատում է, Ջարեդ Քուշները և բոլորը շատ ջանասիրաբար աշխատում են, և կարծում եմ, որ մենք շուտով կլուծենք այն», — ասել է Թրամփը իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ավելի մեծ առաջընթաց ենք գրանցել, քան վերջին չորս տարիների ընթացքում։ Կողմերը քննարկում են տարածքային հարցերը»,-իր հերթին ասել է Ուիթքոֆը։

You may also like...