Աբու Դաբիում թիմերը քննարկել են էներգետիկ ոլորտի վրա հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ԱՄԷ-ում բանակցող թիմերը քննարկել են էներգետիկ ոլորտի վրա հարվածները դադարեցնելու հարցը։

«Նախագահ Թրամփը կարևոր հայտարարություն է արել այս ձմեռային ցրտերի ժամանակ Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները ռուսական հարվածներից պաշտպանելու հնարավորության մասին:

Էներգիան կյանքի հիմքն է, և մենք գնահատում ենք մեր գործընկերների ջանքերը՝ օգնելու մեզ պաշտպանել կյանքը»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին, միաժամանակ հույս հայտնել, որ պայմանավորվածությունները կկատարվեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Ուկրաինայի վրա հարձակումները՝ ուժեղ ցրտերի պատճառով։

Հունվարի 29-ին ռուսական սոցիալական ցանցերի էջերում սկսել են հայտնվել գրառումներ Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների ռմբակոծությունը դադարեցնելու ենթադրյալ հրամանի մասին, որը տրվել է հունվարի 28-ին։

You may also like...