ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Զախարովա
ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, Մոսկվան կշարունակի այն զարգացնել՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների, միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ռուսաստանն ու Կուբան ունեն առանձնահատուկ պատմական կապեր։ Մեր համապարփակ համագործակցության ավանդույթները խոր արմատներ ունեն և լայն սոցիալ-քաղաքական աջակցություն են վայելում երկու երկրներում։
Միևնույն ժամանակ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, այս համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ և չի կարող դիտվել որպես որևէ մեկի շահերին վնասող։
Մենք վճռականորեն հանձնառու ենք այն հետևողականորեն զարգացնելու մեր ժողովուրդների բարօրության և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման համար»,-ասել է Զախարովան։
