Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2 միլիոն 50 հազար զբոսաշրջիկ
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների պատկերը: Ըստ նախրարության տվյալների՝ 2023 թ. հոկտեմբերին Հայաստան է այցելել 195 հազար զբոսաշրջիկ. լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022 թ. 155 հազար, 2019 թ.` 192 հազար զբոսաշրջիկ):Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է 2 միլիոն 50 հազար զբոսաշրջիկ 2023 թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
