Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հրապարակելով նորակառույց մանկապարտեզի նախկին և ներկա լուսանկարները։
«Մանկապարտեզի նախկին շենքը վաղուց վթարային էր, իսկ գյուղի երեխաները տարիներ շարունակ զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։
Այսօր Զարթոնքում գործում է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր մանկապարտեզ։
Բարով վայելեք Զարթոնքի սիրելի բնակիչներ»,- ասվում է գրառման մեջ։

You may also like...