Չեխերն աջակցել են իրենց նախագահին վարչապետի հետ կոնֆլիկտում
Չեխիայի Հանրապետությունը խրված է բողոքի ցույցերի մեջ, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ Պրահայում և մյուս քաղաքներում՝ աջակցելու նախագահ Պետր Պավելին։
Բողոքի ցույցերը սկսվել են նախագահի և նոր աջակողմյան պոպուլիստ վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի հարաբերությունների սրման պատճառով։
Նախագահը հրաժարվել է Բաբիշի թիմում նշանակել նախկին ավտոարշավորդ, աջ ծայրահեղական Ֆիլիպ Տուրեկին, որը հավակնում է շրջակա միջավայրի նախարարի պորտֆելին:
Տուրեկը նախկինում հրապարակայնորեն արել էր ռասիստական հայտարարություններ։
Նախագահ Պավելը մեղադրել է նաև Տուրեկի կուսակից, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկային՝ նշանակման հարցում իր վրա ճնշում գործադրելու փորձի համար։
Հաղորդվում է, որ նախագահը շուտով այդ հակամարտությունը կքննարկի վարչապետ Բաբիշի հետ։
Միևնույն ժամանակ, ընդդիմության և ՀԿ-ների նախաձեռնած Պավելի դիրքորոշման պաշտպանության խնդրագիրը շատ արագ հավաքել է ավելի քան 600000 ստորագրություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
