Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները
Արգենտինայի հյուսիսում անտառային հրդեհները ոչնչացրել են Լոս Ալերսես ազգային պարկի ավելի քան 40 հազար հեկտար անտառ:
Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որոշ ծառեր ավելի քան 2500 տարեկան են։
Հրդեհները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։
Լա Պամպա նահանգում և Պատագոնիայի մի քանի շրջաններում ներկայումս արտակարգ դրություն է հայտարարված։
Կրակի դեմ պայքարին խանգարում են ուժեղ քամիներն ու շոգ եղանակը։
Հրշեջներին օգնության են հասնում տեղի բնակիչները՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած գործիքները։
Հրշեջները հայտնել են, որ իրենք պարզապես ուժ և միջոցներ չունեն դժվարամատչելի տեղանքում լայնածավալ հրդեհների դեմ պայքարելու համար:
Նրանք մեղադրել են անձամբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որի վարչակազմը վերջին տարիներին մեծապես կրճատել է հրշեջ ծառայության բյուջեն:
430-ի փոխարեն այժմ կրակի դեմ պայքարում է 390 հրշեջ, շատերը հեռանում են ցածր աշխատավարձի պատճառով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
