Կրեմլը Էփշտեյնից Պուտինի հետ հանդիպելու որևէ առաջարկ չի ստացել․ Պեսկով

Կրեմլը ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնից որևէ առաջարկ չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ։

Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերը, ենթադրաբար, բացահայտում էին, որ հայտնի ամերիկացի ֆինանսիստ Էփշտեյնը ցանկացել է հանդիպել Պուտինի հետ և բազմիցս արտահայտել է իր ցանկությունը Եվրոպայի խորհրդի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ նամակագրության ընթացքում։

You may also like...