Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 4-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
