Կոլումբիայի նախագահ Պետրոն հանդիպել է Թրամփի հետ Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 3-ի երեկոյան հայտարարել է, որ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ իր բանակցությունները հաջող են եղել՝ Վաշինգտոնի և Բոգոտայի միջև ամիսներ տևած լարվածությունից հետո:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «շատ լավ շփում է ունեցել» կոլումբիացի ղեկավարի հետ, որին վերջերս մեղադրել է ԱՄՆ-ին կոկաին մատակարարելու համար և խորհուրդ է տվել նրան «զգույշ լինել» Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության ամերիկյան գործողությունից հետո:

Թրամփը նշել է, որ երկու երկրներն աշխատում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում համագործակցության, ինչպես նաև Կոլումբիայի առաջնորդի, նրա ընտանիքի անդամների և հարավամերիկյան այդ երկրի ներքին գործերի նախարարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...