Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանում հրապարակվում են Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավճիռները։

Նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:

Այս ժամկետը պայմանավորված է Ղուկասյանի տարիքով․ մեղադրող կողմը ցմահ ազատազրկումներ է պահանջել միայն 65 տարեկանից ցածր անձանց համար:

Հիշեցնենք՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի՝ կազմելու համար դատավճիռները:

Նրանցից ոչ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

You may also like...