Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանում հրապարակվում են Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավճիռները։
Նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:
