Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
Բաքվի դատարանում հրապարակվում են Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավճիռները։
Նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:
