Վլադիմիր Կարապետյանը Իտալական առևտրային գործակալության ղեկավարի հետ քննարկել է երկու երկրի համագործակցության հեռանկարները

Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Իտալական առևտրային գործակալության (Italian Trade Agency) գլխավոր տնօրեն Լորենցո Գալանտիի հետ:

Այս մասին հայտնում են  դեսպանությունից։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարներն ու նոր ոլորտների բացահայտումը:

Երկուստեք կարևորվել է հետագա համագործակցության շարունակությունը:

You may also like...