Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։

Ինչպես հայտնել են դեսպանությունից, միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ, ՏԻՄ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ընդունելությունը մեկնարկել է «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաների կողմից, տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը կատարմամբ, որին հաջորդել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի և Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանի ելույթները։

Այնուհետև, վարժարանի սաները կատարել են ՀՀ Զինված ուժերի օրհներգը։

629293576_937178195499034_5434254752285998782_n.jpg (404 KB)627680171_937178882165632_5898009838833681635_n.jpg (645 KB)

Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը՝ դեսպան Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի զինված ուժերի վճռորոշ դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովման գործում։

629320019_937179002165620_8476749991150806516_n.jpg (592 KB)627853355_937178695498984_665987542089513775_n.jpg (460 KB)

Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին՝ նշելով, որ հայկական բանակը, ձևավորվելով ծանր և գոյաբանական մարտահրավերների պայմաններում, այսօր էլ հանդիսանում է հայկական պետականության հիմնասյուներից մեկը։

Վկայակոչելով հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք արդեն իսկ կրում են ռազմավարական բնույթ՝ դեսպան Խաչատրյանն անդրադարձել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա համագործակցությանը։

Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող մշտական աջակցության համար, և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությանը՝ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման գործում իր վճռական հանձնառության համար։

627688117_937178668832320_958708692055607717_n.jpg (455 KB)

Դեսպանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, անդրադարձել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին՝ ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։

627688519_937178985498955_1284176715166844537_n.jpg (466 KB)628417564_937178558832331_8659991483312871845_n.jpg (394 KB)

Խոսքով հանդես է եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը։ Շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը՝ նա ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումները՝ ուղղված բանակի կերպափոխմանը, ինչպես նաև ժամանակակից, ավելի ուժեղ ու արդյունավետ բանակ կառուցելուն և զինված ուժերի կարողությունները մեծացնելուն։

Գնդապետը նշել է, որ ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկն է։

628430400_937179172165603_1542155794865383822_n.jpg (724 KB)

You may also like...