Վահե Հովհաննիսյանը Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները
Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները, պետական պարտքի կառավարման քաղաքականության հիմնական սկզբունքները և անդրադարձել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և կանխատեսելիության ապահովմանն ուղղված միջոցառումներին, որոնք միտված են երկրի նկատմամբ ներդրումային վստահության ամրապնդմանը։
Կողմերը կարևորել են օրակարգային հարցերի շուրջ երկխոսության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ։

