Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում բուք կլինի

Հանրապետության տարածքում փետրվարի 6-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում`ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը, 7-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

You may also like...