Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
