Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ Նոյեմբերյանում բացվել է երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։

«Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։

Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։

Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը»,- նշվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ին երիտասարդական կենտրոններ են բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում:

You may also like...