Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զnhերի թիվը հասել է 14-ի
Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակելի շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։
Որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո այս մասին հայտնել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարին:
Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Լիբանանի Տրիպոլիում փլուզվել էր հարակից երկու շենք:
Տրիպոլիի քաղաքային խորհրդի ղեկավար Աբդել Համիդ Քարամեն ասել էր, որ չի կարող հստակ նշել, թե քանի հոգի է դեռ համարվում անհետ կորած:
Ավելի վաղ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության փրկարար ծառայության ղեկավարը հայտնել էր, որ երկու շենքում միասին բնակվում էր 22 մարդ:
Պետական լրատվամիջոցները, վկայակոչելով քաղաքային իշխանություններին, հաղորդում են, որ վերջին շաբաթների ընթացքում Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, մի քանի հին բնակելի շենքեր են փլուզվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
