Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնալու մտադրության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր պաշտոնում մնալու մտադրության մասին: Վերջին 24 ժամվա ընթացքում վարչապետի թիմի երկու ազդեցիկ անդամ հրաժարական է տվել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսուինին այդ քայլին է դիմել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնի հետ կապված սկանդալից հետո:
Մանդելսոնը, ինչպես պարզվել է Էպշտեյնի գործի արտահոսած ֆայլերից, վերջինիս հետ կիսվել է պետական գաղտնի տեղեկություններով:
Մաքսուինին հայտարարել է, որ իր վրա է վերցնում Սթարմերին տված խորհրդի «ամբողջ պատասխանատվությունը»՝ 2024 թվականի դեկտեմբերին Փիթեր Մանդելսոնին ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակելու համար:
Մաքսուինից հետո պաշտոնը լքել է Սթարմերի հասարակայնության հետ կապերի ծառայության տնօրեն Թիմ Ալանը:
Քաղաքական ճգնաժամը, որը բռնկվել է Փիթեր Մանդելսոնի և Ջեֆրի Էպշտեյնի կապերի շուրջ, սպառնում է վերջ դնել Սթարմերի ղեկավարությանը՝ Լեյբորիստական կուսակցության հաղթանակից 18 ամիս անց՝ գրում են ԶԼՄ-ները:
Bloomberg-ը, հղում անելով իշխող Լեյբորիստական կուսակցության աղբյուրներին, հաղորդել է, որ Սթարմերի՝ շաբաթվա վերջում վարչապետ մնալու հավանականությունը «50-50» է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
