ՀՀ քաղաքացին ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը

«ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքերով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկա ընտրությունները պատմաքաղաքական են։ Հասել է պահը, երբ պետք է դուրս գանք մեզ հայտնի և կրկնված ցիկլերից։

Առաջին քայլերը տեղի են ունեցել։ ՀՀ-ն աշխարհի ծայրագավառից դառնում է աշխարհի կենտրոն, մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն։

Կրկին ուզում եմ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր նահատակներին և ծնկի եմ գալիս նրանց առաջ և խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին:

Բայց ես ուզում եմ մի բան ընդգծել՝ մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն մեր միջավայրն այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։ Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն:

Տեսեք, շատ է խոսվում երաշխիքների մասին. սա է խաղաղության երաշխիքը, երբ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը»,- ասել է վարչապետը:

You may also like...