Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Financial Times-ի հետ հարցազրույցում Հաքան Ֆիդանը նշել է միջուկային բանակցություններում կողմերի փոխզիջումների պատրաստակամության մասին:

Նրա խոսքով՝ իրանական կողմը գիտակցում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը:

Իսկ Վաշինգտոնը, ըստ Ֆիդանի, կարող է հրաժարվել ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջից և համաձայնել սահմանված շրջանակներում հարստացմանը:

Թուրք դիվանագետի խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները պնդի, որ բոլոր հարցերը միաժամանակ լուծվեն, անգամ միջուկային խնդիրը տեղից չի շարժվի, իսկ դրա հետևանքը կարող է լինել նոր պատերազմը տարածաշրջանում:

You may also like...