Ժնև գնալու ճանապարհին․ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է բանակցությունների

Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է Ժնև, որտեղ սպասվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ։

Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Բուդանովը նաև լուսանկար է հրապարակել գնացքի մոտ Զելենսկու գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցայի և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկու հետ։

Լուսանկարին կից գրել է․ «Ժնև գնալու ճանապարհին։ Բանակցությունների հաջորդ փուլը առջևում է»։

87761455-0c32-493a-8ba7-c90d38cf059b.jpg (105 KB)

Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ փետրվարի 17-18-ը Ժնևում կկայանա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ։

Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

You may also like...