Վիլյամ Սարոյանի ժառանգությանը նվիրված կարևոր բանախոսությանը ներկա չէի, բայց մասնակցել եմ իմ ձևով. Սարգսյան

«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ վերջերս Երևանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Սարոյան հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեթրակյանը ներկայացրել է Վիլյամ Սարոյանի ժառանգությանը նվիրված կարևոր բանախոսություն։

«Քանի որ այդ օրերին ԱՄՆ-ում էի և չկարողացա ներկա գտնվել, որոշեցի «մասնակցել» իմ ձևով։

Այցելեցի Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանն ու նրա շիրիմը։ Լուռ կանգնել նրա գերեզմանի առջև՝ նշանակում է հասկանալ, որ Սարոյանը պարզապես գրող չէր․ նա հայկական տոկունության խորհրդանիշ էր։

Թանգարանում նաև «հանդիպեցի» նրան՝ հոլոգրամային կերպարի միջոցով։ Ժամանակները փոխվում են, բայց Սարոյանը շարունակում է խոսել մեզ հետ»,- գրել է Սարգսյանը:

You may also like...